ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատ կարձակվի բանտից, բայց կմնա դատական հսկողության տակ. Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ֆրանսիայի նախկին նախագահը, որը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել, Լա Սանտեի բանտ է տեղափոխվել հոկտեմբերի 21-ին: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ բանտարկվելն իր համար շատ ծանր է։
Ըստ մեղադրանքի` Սարկոզին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից ապօրինաբար 50 մլն եվրո է ստացել 2007 թվականի իր նախընտրական արշավի համար: