ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Նովոյե և Սլադկոյե, ինչպես նաև ԴԺՀ-ի Գնատովկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Արևելք» ուժային խմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը թշնամու պաշտպանության խորքում։ Զապորոժիեի մարզի Նովոյե և Սլադկոյե բնակավայրերն ազատագրվել են», - նշվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Գնատովկան վերահսկողության տակ է վերցվել 2-րդ բանակի 1435-րդ մոտոհրաձգային գնդի ստորաբաժանումների կողմից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ երեկ երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը խմբային հարված են հասցրել ճշգրիտ կառավարվող զենքերով, այդ թվում՝ Կինժալով։
«Կործանիչները հարվածել են ռազմական օդանավակայաններին, Ուկրաինայի զինված ուժերի ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնին, «Օլխա» բազմակի հրթիռային համակարգի հրթիռային պահեստին, ինչպես նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի հավաքման արհեստանոցներին և պահեստավորման տարածքներին», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։