Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 70 ուկրաինական ԱԹՍ են խոցել

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են ավելի քան 70 ուկրաինական դրոն, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել և առգրավվել է ուկրաինական 71 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,- ասվում է ռազմական գերատեսչության ամփոփագրում:

Նշվում է, որ 29 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի մարզի, 7-ը՝ Կուրսկի մարզի, 5-ական ԱԹՍ՝ Լիպեցկի և Սմոլենսկի մարզերի, 4-ական՝ Օրյոլի, Տվերի և Սամարայի մարզերի, 3-ական՝ Ղրիմի, 1-ական՝ Կալուգայի, Ռոստովի և Տուլայի մարզերի վրա: Եվս 7 ԱԹՍ խոցվել է Սև ծովի ջրային տարածքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։