Միքայել Արզումանյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. Երեմ Սարգսյան

ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը նշեց՝ դատարանում փորձում են ապացուցել, որ մեղադրանք անհիմն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Միքայել Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, որովհետև որևէ հանցանք չի կատարել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը` հավելելով, որ դատարանում փորձում են հիմնավորել մեղադրանքի անհիմն լինելը։ Ինչ վերաբերում է այսօրվա դատական նիստին նշեց, որ վկաների հարցաքննության փուլն է։
«Տեսնենք կներկայանա՞ն վկաները կամ ովքեր կլինեն։ Սովորական ընթացքով հարցաքննություն տեղի կունենա։ Նախորդ նիստին է խափանման միջոց կալանքը փոխվել տնային կալանքով և գրավով։ Այս պահին դատարանից որևէ ակնկալիքի հարց չկա էլ, որովհետև երեք ամիս ժամկետով է կիրառված տնային կալանքը։ Երեք ամիսը լրանալու ժամանակահատվածում պետք է քննարկվի՝ երկարացվի, թե չերկարացվի»,–շարունակեց նա։
Հիշեցնենք, որ գործը քննում է Հակակոռուպցիոն դատարանը, որը հոկտեմբերի 27–ին խափանման միջոց կալանքը փոխարենից տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով:
2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվեց 2022թ․ սեպտեմբերի 1-ին։