ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. «Սիսական» ջոկատի հրամանատար, արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը։
«Աշոտ Մինասյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել»,- հայտնեց Ռաֆայելյանը։
Նա ընդգծեց, որ բողոք ներկայացրել են թե՛պաշտպանը, թե՛ մեղադրող կողմը։
Հիշեցնենք` «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` «Աշոտ Երկաթը», 2025թ–ի հոկտեմբերի 16–ին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։
Նա մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու մեջ։