Եվս 3 չեմպիոն ունենք բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Սամվել Սիրամարգյանը դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունում Սամվել Սիրամարգյանը (75 կգ) երեկ ուշ երեկոյան դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Չեմպիոնական տիտղոս են նվաճել նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) ու Արգիշտի Հակոբյանը (67 կգ)։
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Վաղարշակ Քեյանը, իսկ Հարություն Մարտիրոսյանը և Վահրամ Դովլաթբեկյանը դարձել էին փոխչեմպիոններ։
Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 3-ին Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։