ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Կիրակի երեկոյան Բրատիսլավայի մերձակայքում գնացքների բախման հետևանքով 79 մարդ է հոսպիտալացվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական շտապօգնության օպերատիվ կենտրոնին։
Նոյեմբերի 9-ի երեկոյան Սլովակիայի ոստիկանությունը հայտնել էր, որ Բրատիսլավայի մոտ երկու գնացք է բախվել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ բախումը ճակատային չի եղել։ Հարվածի հետևանքով գնացքները ռելսերից դուրս չեն եկել։
«Վթարից հետո 79 մարդ է տեղափոխվել հիվանդանոց», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամենածանր վնասվածքները երեք մարդ է ստացել, 60-ի մոտ թեթև վնասվածքներ են։