Վաղարշակ Քեյանը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է

Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանի հաղթանակը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացին։
Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությանը 54 կգ քաշային հայ բռնցքամարտիկը Վաղարշակ Քեյանը 5։0 հաշվով հաղթեց ՌԴ–ն ներկայացնող Արսենիի Ժիլցովին։
Այսօր նաև փոխչեմպիոններ ունենք։ Բռնցքամարտիկ Վահրամ Դովլաթբեկյանը լավ պայքարեց սակայն զիջեց 1:4 հաշվովու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Իսկ 48 կգ Հարություն Մարտիրոսյանը կռիվ տվեց մինչև վերջ սակայն մրցակից Ջանաև Ռամազանը ավելի ուժեղ գտնվեց։ Մեր այս մարզիկը ևս Եվրոպայի փոխչեմպիոն է։
Հիշեցնենք` նոյեմբերի 3-ին Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում, մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը: