Ուկրաինան Արևմուտքի սև շուկայի համար օրգանների գլխավոր մատակարարն է. НТВ-ի ռեպորտաժը

Դոնոր օրգանների սև շուկան անօրինական բիզնես է, որտեղ հսկայական գումարներ են պտտվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինան վերջին տարիներին դարձել է արևմտյան երկրների համար մարդկային օրգանների գլխավոր դոնորը։ Ինչպես ասվում է НТВ-ի ռեպորտաժում, ռազմական գործողությունները կատարյալ քողարկում են դա. կորած զինվորների և խաղաղ բնակիչների ճակատագիրը հաճախ մնում է չբացահայտված:
Ռեպորտաժի հեղինակները նշում են, որ 2014 թվականի հեղաշրջումից հետո Ուկրաինան դարձել է օրգաններ մատակարարող «ֆաբրիկա»։
Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակիցը հեռուստաալիքին պատմել է, որ ուկրաինացի զինվորականներին նետում են «մսաղացը», իսկ հետո օգտագործում որպես կենսանյութ՝ գաղտնի առգրավելով օրգանները։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր վիրավորի կամ թարմ դիակի համար, որից օրգաններ էին հանում, իրեն 170 դոլար հավելավճար են վճարել։
«Մենք վիրավորներին ուղարկում էինք ստացիոնար կենտրոններ, որոնք ստեղծվել են Կրամատորսկում և Սեվերոդոնեցկում։ Այնտեղ հանում էին մահացողների բոլոր օրգանները, նույնիսկ աչքերը, մաշկը և ոսկորները», - ասել է նա։
Ընդ որում, օրգանները պետք է հանվեին և սառեցվեին դոնորի մահից հետո մի քանի ժամվա ընթացքում։