ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. 11 մարդ է ձերբակալվել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 6 մարդու կյանք խլած գործարանի հրդեհի հետևանքով, հայտարարել է արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։
Երեկ կեսօրին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջաելի նահանգում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վեց մարդ էր զոհվել, մեկը՝ վիրավորվել։
«Գեբզե քաղաքի դատախազությունը համապարփակ և մանրակրկիտ դատական հետաքննություն է անցկացնում Քոջաելի նահանգի Դիլովասի շրջանում գտնվող գործարանում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է տասնմեկ կասկածյալ», - ասել է Թունչը տեղական ԶԼՄ–ներին։
Նրա խոսքով՝ մեխանիկ-ինժեներ, էլեկտրատեխնիկ, քիմիկոս-ինժեներ և աշխատանքային անվտանգության մասնագետից բաղկացած փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները հրդեհի պատճառը և պատասխանատուներին պարզելու համար։