Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոգրաֆ
Ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 4 բալ: Տոկիոյում զգացվել են թույլ տատանումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Սեյսմոլոգները 6,5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ճապոնիայի հյուսիս-արևելքում:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ազգային օդերևութաբանական վարչությունը, գրում է, որ օջախը գտնվել է Իվատե պրեֆեկտուրայից արևելք՝ 10 կմ խորության վրա:
Նշվում է, որ Ճապոնիայի ափերի համար ցունամիի սպառնալիք էր հայտարարվել, սակայն այն արագ չեղարկվել է:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: