ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնի աշխատակիցներին կոչ է արել ներգրավվել գերատեսչության բարեփոխումների գործընթացում՝ նրանց համեմատելով «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հերոս Օբի Վան Քենոբիի հետ:
«Դուք ոչ թե մեր թշնամիներն եք, այլ մեր դաշնակիցները։ Դուք Օբի Վան Քենոբին եք: Դուք մեր միակ հույսն եք», - արդյունաբերության ղեկավարների, ռազմական ղեկավարների և պետական պաշտոնյաների առջև ելույթի ժամանակ ասել է Հեգսեթը։
Սպառազինությունների արտադրությունն արագացնելու նպատակով ավելի վաղ պաշտոնյան հայտարարել էր Պենտագոնում և երկրի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում նախապատրաստվող բարեփոխումների մասին:
Նախարարը նշել է, որ պլանավորված բարեփոխումները ենթադրում են Պենտագոնի անցում միանգամից մի քանի ծրագրերով սպառազինությունների «պորտֆելային գնումներին»: Բացի այդ, կապալառուների համար նախատեսված է բոնուսների և տուգանքների համակարգ՝ կախված պայմանագրերի կատարման ժամկետներից: