Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանում «Հզբոլլահի» զենքի երկու մաքսանենգ է ոչնչացվել

ՑԱԽԱԼ–ը հայտարարել է, որ ահաբեկիչները զբաղվել են «Հզբոլլահի» համար զենքի մաքսանենգությամբ, և նրանց գործողությունները Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների կոպիտ խախտում էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ոչնչացրել է շիաների «Հզբոլլահ» շարժման երկու անդամների, որոնք զբաղվում էին զենքի մաքսանենգությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
«Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Շեբաա շրջանին՝ սպանելով «Հզբոլլահի» գլխավորած ահաբեկչական կազմակերպության՝ «Լիբանանի դիմադրության բրիգադների» երկու ահաբեկիչների։ Ահաբեկիչները «Հզբոլլահի» համար մաքսանենգությամբ զենք էին տեղափոխում, և նրանց գործողությունները Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի կոպիտ խախտում էին», - ասվում է հայտարարության մեջ։
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Հաջար գյուղի հյուսիսային հատվածում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:
Լիբանանի հարավում հարվածներ են հասցվել «Հզբոլլահի» օբյեկտների ուղղությամբ. ՑԱԽԱԼ
Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին` մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար: Իսրայելը բազմիցս ընդգծել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ շիական դիմադրության կողմից սպառնալիքը վերացնելու նպատակով: