ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Միջազգային գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանը դուրս են եկել Հնդկաստանի Գոա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ շրջան:
Գաբրիել Սարգսյանը երկու «դասական» պարտիաներից բաղկացած միկրոխաղում 1,5:0,5 հաշվով հաղթել է հնդիկ Դիպտայան Գոշին: Շանթ Սարգսյանը նույն հաշվով հաղթել է թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յըլմազին:
Գաբրիել Սարգսյանը երկու «դասական» պարտիաներից բաղկացած միկրոխաղում 1,5:0,5 հաշվով հաղթել է հնդիկ Դիպտայան Գոշին: Շանթ Սարգսյանը նույն հաշվով հաղթել է թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յըլմազին:
Ռոբերտ Հովհաննիսյանը դեռ շարունակում է պայքարը երրորդ շրջանում: Նրա մրցակիցը աշխարհի 17-րդ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանանդհան է:
Նշենք, որ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կավարտվի 26-ին:
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ 8 փուլով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Հավասարության դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում: