ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ - Sputnik. ԱՄՆ-ը Հունգարիայի համար բացառություն կանի պատժամիջոցներից, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո:
«Հունգարիայում նախկինի պես կլինեն էներգակիրների ամենացածր գները։ «Թուրքական հոսքի« և «Բարեկամություն» խողովակաշարի դեպքում նրանց անձեռնմխելիություն է տրամադրվել պատժամիջոցներից։ Սա ընդհանուր և անժամկետ բացառություն է», - ասել է նա լրագրողներին։
Առաջնորդները պայմանավորվել են նաև «Պակշ» ԱԷԿ-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին, ասել է Օրբանը։ ԱԷԿ-ի համար բացառությունը պետք է ավարտվեր դեկտեմբերին։