ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր մեկնել է Հնդկաստան։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կաթողիկոսը Հնդկաստանում հանդիպումներ կունենա Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ»,– նշված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Գարեգին Բ–ին ուղեկցում են Մայր աթոռի միաբան տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, վեհափառի հանձնակատար տեր Գրիգոր աբեղա Մինասյանը։
Հիշեցնենք` Գարեգին Երկրորդը սեպտեմբերի 15-ին մեկնել էր Վատիկան, որտեղ հանդիպել էր նաև Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։