Տեսակամուրջ. «ԵԱՏՄ թվային նախագծերը»

Sputnik
Ո՞ր ուղղությունները կարող են դառնալ ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության թվային փոխակերպման խթանիչներ: Ի՞նչ թարմացումներ են արվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակում։ Որքանո՞վ է հաջողվում զարգացնել արհեստական բանականության ոլորտի նախագծերը: Եվրասիական զարգացման բանկի ո՞ր նախաձեռնություններն են ուղղված ԵԱԶԲ-ի անդամ պետությունների փոխկապակցվածության ամրապնդմանը:
ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանն այս հարցերին կպատասխանի Մոսկվա – Մինսկ – Բիշքեկ – Երևան – Աստանա տեսակամրջի ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 12–ին` ժամը 12.00–ին` Sputnik Արմենիա մուլտմեդիոն հարթակի միացմամբ։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։