ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երրորդ փուլի առաջին խաղում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Նա սև խաղաքարերով հաղթել է թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին: Վաղը շախմատիստը կխաղա նույն մրցակցի դեմ սպիտակ խաղաքարերով:
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երրորդ շրջանի առաջին խաղում ոչ–ոքի է խաղացել Հնդկաստանի առաջատար գրոսմայստեր Ռամեշբաբու Պրգնանանդհայի հետ (7-րդը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում):
Գաբրիել Սարգսյանը դեռ չի ավարտել պարտիան: Նրա մրցակիցը հնդիկ գրոսմայստեր Դիպտիան Գոշն է։
Նշենք, որ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթը մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կավարտվի 26-ին: Այն անցկացվում է Հնդկաստանի Գոա քաղաքում։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ 8 ռաունդով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Հավասարության դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում: