Միգրանտների աշխատանքի արգելքի պատճառով Պետերբուրգում տաքսու վարորդների թիվը կնվազի 12%–ով

Ըստ РБК-ի աղբյուրների՝ քաղաքում աշխատում է մոտ 40-50 հազար վարորդ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Տաքսու վարորդ աշխատելու՝ միգրանտներին վերաբերող արգելքը Սանկտ Պետերբուրգում կհանգեցնի վարորդների թվի 12 տոկոսով կրճատման, տաքսու ոլորտը կկորցնի 4,8-6 հազար մարդ: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով «Յանդեքս տաքսի»-ի հաշվարկները։
Նոյեմբերի 8-ից Սանկտ Պետերբուրգում կսկսի գործել արտոնագրով աշխատող տաքսիներում ներգաղթյալների աշխատանքի լիակատար արգելքը. մինչև այդ պահը գործատուները պետք է ամբողջությամբ դադարեցնեն համագործակցությունն օտարերկրյա աշխատողների այդ խմբի հետ:
Պուտինը հաստատել է Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության հայեցակարգը
Ի դեպ, ԵԱՏՄ երկրներից ներգաղթյալներին ՌԴ-ում աշխատելու համար արտոնագիր չի պահանջվում։
Ավելի վաղ աշխատանքի և զբաղվածության կոմիտեում հայտնել էին, որ արտոնագրով աշխատող օտարերկրացիների համար տաքսիում աշխատելու արգելքը կվերաբերի ոչ ավելի, քան 4 հազար մարդու։