ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ռիլսկի շրջանի Օկտյաբրսկոյե գյուղում ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա դրոնի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել։ 12-ամյա տղան ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Նրա հարազատները երեխային հասցրել են Կուրսկի շրջանային հիվանդանոց»,-իր տելեգրամյան ալիքում հայտնել է Խինշտեյնը։
Պաշտոնյան հավելել է, որ բժիշկները տղային ցուցաբերել են անհրաժեշտ ողջ օգնությունը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։