ԵՀ-ն հայտարարել է ՌԴ քաղաքացիներին բազմակի օգտագործման վիզաների տրամադրման արգելքի մասին

Եվրահանձնաժողով
ԵՀ-ն իր որոշումը բացատրել է անվտանգային աճող ռիսկերով, որոնք պայմանավորված են Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասն այժմ չի կարողանա Շենգենյան բազմակի օգտագործման վիզա ստանալ։ Նոր վիզայի համար ռուսաստանցիներն ամեն անգամ ստիպված կլինեն դիմել, երբ ցանկանան մուտք գործել Եվրամիության երկրներ։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Բազմակի օգտագործման վիզաներ կտրամադրվեն միայն ԵՄ քաղաքացիների մերձավոր ազգականներին և տրանսպորտի ոլորտի աշխատողներին՝ խստորեն հետևելով տրամադրման պայմաններին:
ԵՄ նոր պատժամիջոցներից են.
Ռուսաստանցիների գործող բազմակի օգտագործման շենգենյան վիզաները դեռ ուժի մեջ են մնում, որոշումը վերաբերում է միայն նոր վիզաներին,
ԵՄ երկրները կկարողանան բազմակի օգտագործման վիզաներ տրամադրել ԵՄ-ում բնակվող ՌԴ քաղաքացիների ընտանիքների անդամներին,
Սահմանափակումները չեն վերաբերում բեռնատար տրանսպորտի, ավտոբուսների և գնացքների վարորդներին։
Ռուսաստանցի զբոսաշրջիկները մինչև արգելքը գործնականում շենգենյան բազմակի օգտագործման վիզաներ չէին ստանում, հաղորդել է «Ռուսաստանի զբոսաշրջային ինդուստրիայի» մամուլի ծառայությունը։
«Զբոսաշրջային ագրեգատորների ասոցիացիայի (АТАГ) տնօրեն Ալեքսանդր Բրագինը կարծում է, որ ռուսաստանցիներին բազմակի շենգենյան վիզաների տրամադրման արգելքը դժվար թե էապես ազդի Ռուսաստանից դեպի ԵՄ երկրներ զբոսաշրջային հոսքի վրա: