Չինաստանը պաշտոնապես շահագործման է հանձնել երրորդ «Ֆուծյան» ավիակիրը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ներկա է գտնվել արարողությանը և օդանավ է բարձրացել` այն ուսումնասիրելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Չինաստանը պաշտոնապես շահագործման է հանձնել երրորդ «Ֆուծյան» ավիակիրը, արարողությանը մասնակցել է ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
«Չինաստանում էլեկտրամագնիսական կատապուլտով հագեցած առաջին` «Ֆուծյան» ավիակիրը շահագործման հանձնելու արարողությունը տեղի է ունեցել ամսի 5-ին Հայնան կղզու Սանյա քաղաքի ռազմածովային նավահանգստում»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ներկա է գտնվել արարողությանը և օդանավ է բարձրացել` այն ուսումնասիրելու։
Ավելի վաղ չինացի ռազմական փորձագետ Լան Շունժենը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ «Ֆուծյան» ավիակրի էլեկտրամագնիսական կատապուլտի տեխնոլոգիայի զարգացումը թույլ է տվել զգալիորեն բարձրացնել դրա մարտունակությունը և վերացնել ավիակիր նավատորմի հիմնական թերությունները: