Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանի շրջաններում ուկրաինական 14 ԱԹՍ է խոցվել

7 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-17:00 ժամանակահատվածում, ուկրաինական 14 ԱԹՍ է խոցվել ՌԴ տարածքում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով որսվել և ոչնչացվել են ուկրաինական 14 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 7-ը՝ Բրյանսկի, 5-ը՝Կուրսկի, 1-ական՝ Ռոստովի մարզերի և Բաշկորտոստանի Հանրապետության տարածքներում», - նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։