ՌԴ ԶՈւ–ն կասեցրել է հակառակորդի` շրջափակումից դուրս գալու փորձերը. ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի մոտակայքում շրջափակումից դուրս գալու 3 անհաջող փորձ են արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Մեկ օրում ռուսական զորքը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Գրիշինո բնակավայրի շրջանում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի 13 հարձակում, Խարկովի մարզում խափանել հակառակորդի` շրջափակումից դուրս գալու երեք փորձ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ խափանվել է նաև 116-րդ մեքենայացված բրիգադի զինծառայողների խմբի`շրջափակումից դուրս գալու փորձը։
Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունն ապահովող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները։
Բացի այդ, ռուսական զորքը մեկ օրում ազատագրել է 64 շենք Կրասնոարմեյսկում (ԴԺՀ), ինչպես նաև 19 շենք Դիմիտրով բնակավայրում (ԴԺՀ)։ Ուկրաինական զինուժի զինծառայողներից 2–ը վայր են դրել զենքը և գերի հանձնվել։
ՌԴ ՀՕՊ համակարգերը մեկ օրում 261 ուկրաինական անօդաչու են խոցել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։