Նոյեմբերի 7-ին սպասվում է տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորիկը. ի՞նչ անեն զգայուն մարդիկ

Գեոմագնիսական փոթորիկները 2-3 օր առաջ տեղի ունեցած արեգակնային բռնկումներից առաջացած պլազմայի արտանետումների արդյունք են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Գիտնականները զգուշացնում են, որ նոյեմբերի 7-ին սպասվում է տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը։
Մագնիսական փոթորիկները Երկրի մագնիսական դաշտի ժամանակավոր և ուժեղ խանգարումներն են։
Երկիրը կիրակի կարող է հայտնվել պսակային խոռոչի ազդեցության տակ. գիտնականներ
Փոթորիկները Երկիր են հասել արդեն նախորդ գիշերվանից։ Սակայն վաղվա կանխատեսման համաձայն` լինելու է փոթորկի G3-G4 մակարդակ, այսինքն ուժեղից մինչև ամենաուժեղ։ Այս միջակայքը, ըստ ՌԴ գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և ՌԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների, ամենայն հավանականությամբ կտեղափոխվի G4-G5 միջակայք։
G-ցուցիչը մագնիսական փոթորկի ուժգնության հինգ միավորանոց սանդղակն է։ Այս սանդղակով մագնիսական փոթորիկները դասակարգվում են G1–ից (թույլ) մինչև G5 (ծայրահեղ ուժեղ) մակարդակների։
Սպասվում է 2025 թվականի ամենախոշոր մագնիսական փոթորիկը. զգուշացնում են գիտնականները
Եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդիկ կարող են գլխացավեր ունենալ, խրոնիկ հիվանդությունները կսրվեն: Հնարավոր բացասական ազդեցությունները նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս քնել 7-8 ժամ, խուսափել չափից մեծ ֆիզիկական ակտիվությունից` հատկապես ինտենսիվ մարզումներից, նվազագույնի հասցնել կոֆեինի, ալկոհոլի և ծանր սննդի օգտագործումը, ինչպես նաև ժամանակ հատկացնել հանգստին, թուլացնող վարժություններին և զբոսանքին: