«Նոան» պարտվեց չեխական «Սիգմա»-ին

Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրում «Նոան» շատ լավ հնարավորություն ուներ մրցաշարային աղյուսակում առաջընթաց գրանցելու համար։ Բայց հարկավոր էր հաղթել չեխական «Սիգմա»-ին, ինչը անելը այնքան էլ հեշտ գործ չէր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց չեխական «Սիգմա»-ին։
«Նոան» պարտվեց չեխական «Սիգմա»-ին
Խաղը այնքան էլ լավ չսկսվեց Հայաստանի չեմպիոնի համար։ 10-րդ րոպեին Ֆիլիպ Սլավիչեկը առաջ մղեց հյուրերին։ Բայց տասը րոպե անց Նարդին Մուլահուսեինովիչը պարզապես գերազանց խաղաց։ Սահընկումով տիրեց գնդակին ու ընկած դիրքից կարողացավ խփել պատասխան գնդակը։ Սակայն մերոնց ուրախությունը երկար չտևեց։ Բաց թողած գոլից երեք րոպե անց չեխական թիմը նորից առաջ անցավ հաշվի մեջ՝ Աբդուլայ Սիլան առաջ մղեց «Սիգմային»։
Երկրորդ անգամ հայտնվելով հետապնդողի դերում՝ «Նոան» կարող էր և երրորդ գնդակն ընդունել սեփական դարպասը։ Բայց փրկեց մեր դարպասապահը։ Հանդիպման վերջնամասում «Նոան» մի փոքր ակտիվացավ, բայց պարտությունից խուսափել մեր թիմին չհաջողվեց։
Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր խմբի հերթական հանդիպումը «Նոան» անցկացնելու է նոյեմբերի 27-ին շոտլանդական «Աբերդինի» հարկի տակ։
«Նոան» պարտվեց չեխական «Սիգմա»-ին