Հզոր պայթյուն ԱՄՆ–ի Միսիսիպի նահանգում գտնվող գործարանում. ամոնիակի արտահոսք է եղել

Նահանգապետը գործարանի մոտակայքում ապրող բնակիչներին կոչ է արել տարհանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ի Միսիսիպի նահանգում CF Industries պարարտանյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հեղուկ ամոնիակի արտահոսք է առաջացել։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Թեյթ Ռիվզը։
«Միսիսիպի նահանգն ակտիվորեն զբաղվում է Յազու Սիթիի հյուսիսում գտնվող CF Industries գործարանում հեղուկ ամոնիակի արտահոսքի հարցով։ Նախնական տեղեկություններով` արտահոսքը պայթյունի հետևանք է եղել», - գրել է նահանգապետը սոցիալական ցանցերում։
Թեյթի խոսքով՝ միջադեպի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։
Նահանգապետը կոչ է արել Ռենշոու և Ջեներեթ ճանապարհների մոտակայքում ապրող բնակիչներին անհապաղ տարհանվել։
Ռուսական նավթ օգտագործող հունգարական գործարանը կարող էր հարձակման ենթարկվել դրսից. Օրբան
Fox News-ը միաժամանակ հայտնել է, որ Ամերիկյան Կարմիր խաչը միջադեպի հետ կապված բացել է օգնության կենտրոն։