Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 75 ուկրաինական անօդաչու են խոցել Ռուսաստանի երկնքում. ՊՆ

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում 75 ԱԹՍ են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 75 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու», – ասվում է ՌԴ գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 49 անօդաչու խոցվել է Վոլգոգրադի մարզի երկնքում, 7-ը` Ղրիմի վրա, 6-ը` Վորոնեժի, 4-ը` Ռոստովի, 3-ը` Բելգորոդի, 2-ը` Օրյոլի, մեկական` Մոսկվայի, Կուրսկի, Լիպեցկի և Տամբովի մարզերի երկնքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ուկրաինայի ԶՈւ դրոնի հարձակումից տուժել է Աստվածածնի Ավետման տաճարը Բելգորոդի մերձակայքում
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։