ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը անցել են Հնդկաստանի Գոա քաղաքում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի երրորդ շրջան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Երկու հայ շախմատիստներն էլ թայ-բրեյքում հաղթել են իրենց մրցակիցներին: Շանթ Սարգսյանը հաղթել է պերուացի գրոսմայստեր Խորխե Քորիին 3,5:2,5 հաշվով։ Գաբրիել Սարգսյանն էլ 4:2 հաշվով առաջ է անցել իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնից:
Մինչ այդ հեղինակավոր մրցաշարի երրորդ շրջանի ուղեգիր էր նվաճել նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթը Աշխարհի գավաթի խաղարկությունում՝ թայ-բրեյքի երկրորդ շրջանում պարտվելով ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևին 1,5:2,5 հաշվով:
Նշենք, որ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթը մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կավարտվի 26-ին: ք