Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով խաղաղ բնակիչներ են վիրավորվել

Վնասվել են վարչական շենքի պատուհանները, երեք մարդատար և երկու բեռնատար ավտոմեքենաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի գրոհները մեր մարզի վրա շարունակվում են։ Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ։ Շեբեկինոյի շրջանի Չերվոնա Դիբրովկա գյուղում երկու առևտրային օբյեկտ FPV-դրոնի գրոհի է ենթարկվել, վիրավորվել է ձեռնարկություններից մեկի աշխատակիցը։ Նա բուժօգնություն է ստացել Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոցում։ Վնասվել են վարչական շենքի պատուհանները, երեք մարդատար և երկու բեռնատար ավտոմեքենաներ», - նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։