ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» շենքում գտնվող հանրային սննդի կետի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 14 մարտական հաշվարկ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Մինչ հրշեջների ժամանելը արդեն այդ վայրից քաղաքացիները տարհանվել են։ Այս պահի դրությամբ տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան»,– ասաց նա։
ՆԳՆ խոսնակը նշեց նաև, որ երկու փրկարար ծխահարվել են։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» շենքի սննդի կետերից մեկում։ Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։