Իսրայելական օդուժը հարված է հասցրել Լիբանանի հարավին

Հարվածի հետևանքով մեկ մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տիր շրջանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը կից արտակարգ իրավիճակների կենտրոնին։

«Բուրջ Ռահալ բնակավայրում (Տիր շրջան) մեքենայի ուղղությամբ իսրայելական ավիահարվածից մեկ քաղաքացի մահվան և մեկ այլ մարդու վիրավորմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող 5 ռազմավարական կետերում, այդ թվում՝ Հաջար գյուղի հյուսիսային հատվածում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:
Լիբանանի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել
Լիբանանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Իսրայելը 2025 թվականի սկզբից ավելի քան 4,5 հազար հարձակում է իրականացրել հանրապետության տարածքի վրա։ Դրանց հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, կա 680-ից ավելի վիրավոր։
Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս կրկնել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ նպատակ ունենալով վերացնել շիաների դիմադրությունից բխող սպառնալիքը: