Իրավապահները 30 անձի են ձերբակալել ապօրինի կերպով զենք – զինամթերք պահելու համար

Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ապօրինի զենք-զինամթերք ունենալու դեպքում դրանք ինքնակամ հանձնել իրավասու մարմիններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. ՀՀ-ում մի շարք անձինք իրենց մոտ, տրանսպորտային միջոցներում և բնակության վայրերում ապօրինի զենք-զինամթերք են պահել. իրավապահներն այս դեպքերով ձերբակալել են 30 քաղաքացու: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Իրականացված քննչական և վարութային գործողությունների շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 5-ին բազմաթիվ (շուրջ 6 տասնյակ) հասցեներում իրականացվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել և վերցվել են տարբեր տեսակի զենք-զինամթերք, թմրանյութեր, այլ առարկաներ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք, ինչպես նաև թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվել է շուրջ 30 անձ»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը հորդորել է ապօրինի պահվող զինամթերքն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին: Միևնույն ժամանակ հիշեցրել են՝ մինչ ապօրինի զենք-զինամթերքի մասին իրավապահների իմանալը դրանք հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ապօրինի զենք–զինամթերք