Հրդեհ Ռոստովի մարզի պահեստում. մակերեսը հասել է 1,6 հազար քմ-ի

Հրդեհ. Ռոստով. Արխիվային լուսանկար
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 110 մարդ և 37 միավոր տեխնիկա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Ռոստովի մարզում եռահարկ պահեստ է այրվում, հրդեհի մակերեսը հասել է 1,6 հազար քառակուսի մետրի, հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնի Ռոստովի կենտրոնում գտնվող եռահարկ պահեստային շենքում հրդեհը մարմամբ զբաղվում են 45 մարդ և 22 միավոր տեխնիկա՝ հազար քառակուսի մետր մակերեսի վրա։ Զոհեր և վիրավորներ, նախնական տվյալներով, չկան։
Գերատեսչությունից նշել են, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 110 մարդ և 37 միավոր տեխնիկա: