Հրդեհ է բռնկվել Երևանի բնակարաններից մեկում. կա տուժած

Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքը
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել բնակարանից։ Նա հոսպիտալացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհի մասին ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է այսօր` ժամը 16։54-ին։ Նշվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում (6 քմ) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել բնակարանից։ Նա հոսպիտալացվել է»,–նշված է հաղորդագրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։22-ին։ Պատշգամբում այրվել են կենցաղային իրեր։