Երևանում նախկին ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Երևանում այսօր ամուսինը սպանել է կնոջը, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 18։.29-ի սահմաններում։ Զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին ամուսինների միջև ծագել է կենցաղային բնույթի վեճ։ Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
ԶԼՄ–ների տեղեկություններով՝ սպանվածը 74-ամյա է կին է, իսկ կասկածյալը 64-ամյա նախկին ամուսինը: Նշվում է նաև, որ ձերբակալված տղամարդը ոստիկանության գնդապետի հայր է։