Բունդեսթագի ղեկավարը Գերմանիան անվանել է «Եվրոպայի հասարակաց տուն»

Բունդեսթագը
Բունդեսթագի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գերմանիայի օրենսդրությունը պատշաճ կերպով չի պաշտպանում կանանց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի - Sputnik. Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկները կողմ է արտահայտվել Գերմանիայում մարմնավաճառության արգելմանը՝ միաժամանակ Գերմանիան անվանելով «Եվրոպայի հասարակաց տուն»: Նրա խոսքերը, վկայակոչելով DPA գործակալությանը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ես համոզված եմ, որ մենք պետք է վերջապես արգելենք մարմնավաճառությունը և փողի դիմաց սեքսը։ Հակառակ դեպքում, երբ քննարկում ենք կանանց իրավունքները՝ միաժամանակ ասելով, թե մարմնավաճառությունը նույնպես մասնագիտություն է, ինչպես մնացած բոլորը՝ դա ոչ միայն ծիծաղ է հարուցում, այլև նվաստացնում է կանանց», - հավելել է Կլյոկները։
Ընդ որում, Բունդեսթագի նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Գերմանիայի օրենսդրությունը պատշաճ կերպով չի պաշտպանում կանանց: Գերմանիայում մարմնավաճառությունն օրինականացված է, սակայն, ըստ օրենքների, դրանով զբաղվողները պարտավոր են տեղեկացնել իրենց գործունեության մասին, իսկ հասարակաց տները՝ համապատասխան թույլտվություններ ստանալ իշխանություններից: