Ուկրաինայի զինուժը 112 ԱԹՍ–ով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա

Մարզպետը ներկայացրել է ուկրաինական հարձակման հետևանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում 112 ԱԹՍ–ով հարձակվել են Բելգորոդի մարզի 12 շրջանների վրա, բուժօգնության է դիմել 5 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ դեռահաս: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Նոյեմբերի 3-ին հարձակման է ենթարկվել 40 բնակավայր, արձակվել է 19 զինամթերք, ինչպես նաև 61 անօդաչու թռչող սարք է խոցվել և ճնշվել երկնքում: Հաշվետու ժամանակահատվածում վնասվել է մեկ բազմաբնակարան շենք, 20 առանձնատուն, երեք ձեռնարկություն, անգար, սոցիալական օբյեկտ, գյուղատնտեսական ձեռնարկություն և 17 տրանսպորտային միջոց»,– գրել է նա Telegram–ում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։