ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Իրաքը դադարեցնում է բենզինի, կերոսինի և «սպիտակ նավթի» ներկրումը, քանի որ կարողանում է բավարարել սեփական կարիքները։ Այս մասին հայտնել է վարչապետ Մուհամմեդ աս-Սուդանիի գրասենյակը։
«Հաշվի առնելով, որ վերջին 3 տարում զգալի ջանքեր են գործադրվել ինքնաբավության ծրագրի շրջանակում, և բենզինի, կերոսինի ու «սպիտակ նավթի» տեղական արտադրությունը գերազանցել է ներքին սպառման ծավալները` վարչապետը կարգադրել է դադարեցնել դրանց ներկրումը»,- ասված է Իրաքի կառավարության ղեկավարի որոշման մեջ:
«Սպիտակ նավթը» դիզելային վառելիքի տեսակ է, որն օգտագործվում է ջեռուցման սարքերում։
Վառելիքի նշված տեսակների տեղական արտադրության ավելցուկը կարտահանվի։