Չինաստանում մեկնարկել է Xpeng թռչող ավտոմեքենաների փորձնական արտադրությունը

Նախնական գնահատմամբ՝ մոդուլային թռչող մեքենայի գինը կկազմի 1-2 մլն յուան (մոտ 138-276 հազար դոլար)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Չինաստանում գործարկել են XPeng ընկերության թռչող մեքենաների փորձնական արտադրությունը, գրում է «Սինհուան»:
«XPeng AeroHT-ը աշխարհի առաջին խելացի գործարանում փորձնական արտադրություն է սկսել ուղղահայաց թռիչքի և վայրէջքի էլեկտրական թռչող սարքերով հագեցած ավտոմեքենաների սերիական թողարկման համար»,-հայտնում է գործակալությունը։
XPeng ընկերության թռչող մեքենան
Նշվում է, որ 120 հազար քառակուսի մետր մակերեսով գործարանը, որը գտնվում է Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում, արդեն թողարկել է Land Aircraft Carrier մոդուլային ավտոմեքենայի առաջին շարժական էլեկտրական թռչող սարքը։
Գուանչժոուի գործարանի նախագծային արտադրական հզորությունը կազմում է տարեկան 10 հազար շարժական ավիացիոն մոդուլ՝ 5 հազար միավոր սկզբնական հզորությամբ: Գործակալության տվյալներով՝ լիարժեք հզորության հասնելուց հետո գործարանը կկարողանա յուրաքանչյուր կես ժամում մեկական թռչող սարք հավաքել: