ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բելգորոդի մարզի 5 համայնքներ ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման են ենթարկվել, 2 խաղաղ բնակիչներ վնասվածքներ են ստացել: Տելեգրամյան ալիքում այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Մարզի 5 համայնք ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի հարձակման։ Վիրավորվել են 2 խաղաղ բնակիչներ։ Վոլոկոնովկա-Շեբեկինո ավտոճանապարհով ընթացող մարդատար մեքենայի վրա հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել վարորդը: Նա տեղափոխվել Վոլոկոնովկայի հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Ավտոմեքենան վնասվել է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մարզպետը հավելել է, որ Շեբեկինո քաղաքում դրոնը հարվածել է բեռնատար մեքենայի, տուժել է մի տղամարդ։ Նա տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։