Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին

Բոլոր թիրախները խոցվել են, նշել են ռազմական գերատեսչությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Ռուսական զորքերը խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ի պատասխան Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների՝ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին այսօր գիշերը խմբակային հարված է հասցվել մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ներով՝ ռազմարդյունաբերության ձեռնարկություններին, Ուկրաինայի գազաէներգետիկ համալիրի օբյեկտներին, որոնք ապահովում էին դրանց աշխատանքը, ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման բազային», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թիրախային բոլոր օբյեկտները խոցվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։