Հռոմի կենտրոնում փլուզվել է վերակառուցվող Կոնտի աշտարակի մի մասը։ Փլվածքի տակ է հայտնվել 64-ամյա բանվորը, նա գանգուղեղի վնասվածք է ստացել։ Տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է «Corriere della Sera»-ն:
Եվս չորս բանվոր, որոնք փլուզման ժամանակ վերին հարկերում են եղել, փրկվել են, բայց նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց:
Առաջին փլուզումից հետո տեղի է ունեցել երկրորդը՝ հենց այն պահին, երբ հրշեջները փորձել են փլատակներից դուրս բերել բանվորին։ Նրանք չեն տուժել։
Կոնտի աշտարակը կառուցվել է 12-13-րդ դարերում Հռոմի պապ Իննոկենտիոս III-ի հրամանով։