ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության դեպքերի աճ է գրանցվել 2025 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ
Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ ներքի գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ընտանեկան բռնության դեպքերի 2117 հաղորդում է արձանագրվել, որը նախորդ տարվա համեմատ աճել է։ Այս մասով 2024 թվականին 1675 հաղորդում է եղել»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նախազգուշացում է տրվել 499 դեպքով, այս պարագայում նույնպես աճ է գրանցվել։ Անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել 1405 դեպքում, իսկ նախորդ տարի դրանք 907-ն են եղել։ Բռնարարների նկատմամբ 1619 հաշվառման քարտ է կազմվել, նախորդ տարի 1128 հաշվառման քարտ է եղել։