ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածներից 3-ը դեռ շարունակում են բուժօգնություն ստանալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
«Տուժածներից 3-ը (մեկը նաև վիրահատվել էր և երեկ վիճակը կայուն ծանր էր-խմբ․) դեռ շարունակում են ստանալ բուժօգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մնացածը դուրս են գրվել»,- ասաց Ծատրյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին ժամը 15-ի սահմաններում Դիլիջանի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ԲՊՀ ուսանողների տեղափոխող ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։ Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Ավելի ուշ ԱՆ-ն հայտնեց, որ տուժածների թիվը հասել է 30-ի։
Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով։