Amazon-ը OpenAI-ի հետ պայմանավորվել է 38 մլրդ դոլարի ռազմավարական գործընկերության շուրջ

Համագործակցության շրջանակներում AWS-ն OpenAI-ին հասանելիություն կտա իր համաշխարհային մակարդակի ամպային ենթակառուցվածքին՝ հիմնական AI մոդելները գործարկելու և մասշտաբային դարձնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. OpenAI և Amazon Web Services (AWS) ընկերությունները հայտարարել են արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին: Amazon-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը նախատեսված է 7 տարվա համար, դրա ընդհանուր ծավալը գնահատվում է 38 մլրդ դոլար:
Իլոն Մասկի ընկերությունը Wikipedia-ի մրցակից է գործարկել
Համագործակցության շրջանակներում AWS-ն OpenAI-ին հասանելիություն կտա իր համաշխարհային կարգի ամպային ենթակառուցվածքին՝ առանցքային AI-մոդելներ գործարկելու և մասշտաբային դարձնելու համար: Amazon-ը նաև գործընկերոջ համար կստեղծի նոր, բարձր արտադրողականությամբ հաշվողական ճարտարապետություն՝ Nvidia-ի գրաֆիկական պրոցեսորները միավորելովAmazon-ի EC2 UltraServers միասնական ցանցում:
«AWS-ի հետ մեր գործընկերությունն ամրապնդում է հաշվողական էկոհամակարգը, որը նոր դարաշրջանի շարժիչ ուժն է դառնալու»,-ասված է OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի մամուլի հաղորդագրության մեջ:
Ակնկալվում է, որ գործընկերությունը թույլ կտա արագացնել առաջադեմ ԱԲ-տեխնոլոգիաների ներդրումը և բարձրացնել մեքենայական ուսուցման համակարգերի աշխատանքի արդյունավետությունը: Նորությունների ֆոնին Amazon-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 5%-ով:
ՀՀ–ում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 գործարան. նախարար
OpenAI-ը հայտնի է ChatGPT չաթ-բոտի մշակմամբ, որը գործարկվել է 2022 թվականի նոյեմբերին և դարձել է պատմության մեջ ամենաարագ զարգացող տեխնոլոգիական արտադրանքներից մեկը: Ընկերության համահիմնադիրների թվում է գործարար Իլոն Մասկը, որն ավելի ուշ լքել է նախագիծը։