Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի և տուժածների թիվը գերազանցել է 500-ը

Սամանգանում և Բալխում զոհվել է ավելի քան 20 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 534-ի, իսկ զոհերի թիվը՝ ավելի քան 20-ի: Այս մասին «Х»-ում հայտնել է երկրի հանրային առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շարաֆաթ Զաման Ամարհեյլը։
«Տեղի ունեցած երկրաշարժ հետևանքով Սամանգանում և Բալխում զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել 534-ը», - գրել է նա:
«Զոհերի թիվը կարող է աճել», - նշել է Ամարհեյլը, որի տվյալներով՝ մոտակա բոլոր հիվանդանոցներին հրահանգված է գտնվել լիակատար պատրաստության վիճակում:
Նշենք, որ Աֆղանստանում՝ Մազարի-Շարիֆ քաղաքից 45 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։