Որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում. ԲՊՀ

Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Դիլիջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված բոլոր ուսանողներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, հայտնում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից։
«Բժիշկների գնահատմամբ՝ որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն, անհրաժեշտության դեպքում շարունակվելու է բժշկական վերահսկողությունը։ Համալսարանը շարունակում է կապ պահպանել տուժած ուսանողների և նրանց ընտանիքների հետ՝ ապահովելով անհրաժեշտ աջակցություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 15-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։ Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության։
Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով։