ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ուկրաինացի զինվորականները անցած օրվա ընթացքում գրեթե 90 անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Բելգորոդի մարզի վրա, չորս խաղաղ բնակիչ դիմել է բժշկական օգնության։ Այդ մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Գլադկովի տեղեկություններով՝ անցած օրվա ընթացքում 41 բնակավայր հայտնվել է Ուկրաինայի կողմից հարվածի տակ։ Արձակվել է 18 արկ և արձանագրվել է ԱԹՍ-ի 89 հարձակում, դրանցից 31 դրոն խոցվել և չեզոքացվել է մարզում։ Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել 16 առանձնատներում, ձեռնարկությունում, ենթակառուցվածքի օբյեկտում, սոցիալական օբյեկտում, գյուղատնտեսական ձեռնարկությունում և 39 տրանսպորտային միջոցներում, այդ թվում՝ 18 միավոր տեխնիկա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։