Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ դրոնի հարձակումից տուժել է Աստվածածնի Ավետման տաճարը Բելգորոդի մերձակայքում

Մարզպետի հաղորդմամբ՝ Օկտյաբրսկի ավանում և Սալտիկովո գյուղում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է երեք առանձնատուն, երկու ավտոտնակ, միկրոավտոբուս և երկու ավտոմեքենա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզի Յասնիե Զորի գյուղում վնասվել են Սուրբ Աստվածածնի Ավետման տաճարի ճակատն ու պատուհանները, բացի այդ, ևս մի քանի մունիցիպալիտետներում վնասվել են բնակելի տներ, տրանսպորտային միջոցներ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի մարզում թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածը վնասել է Յասնիե Զորի գյուղի Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցու ճակատային մասը և պատուհանները։ Նեչաևկա գյուղում FPV-դրոնի հարվածը վնասել է մեքենայի թափքը։ Կրասնի Օկտյաբր գյուղում դրոնի պայթյունը վնասել է բազմաբնակարան շենքի բնակարանի պատուհանները և մասնավոր տան ապակիները», - գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ Օկտյաբրսկի ավանում և Սալտիկովո գյուղում դրոնների հարձակումների հետևանքով վնասվել են երեք մասնավոր տներ, երկու ավտոտնակ, մեկ միկրոավտոբուս և երկու մեքենա: Շեբեկինո քաղաքում դրոնի պայթյունը հրդեհ է առաջացրել պահեստում, որը մարվել է: Երկրորդ դրոնի հարվածից վնասվել է բեռնատար: Մեկ այլ անօդաչու թռչող սարք հարձակվել է բնակելի շենքի վրա՝ վնասելով ապակիները ու կոտրելով նաև հարևան շենքի պատուհանները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։